Սարկոզին մեղավոր է ճանաչվել ընտրարշավի անօրին...

Փարիզի դատարանում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել 2012 թվականի նախընտրական արշավի ծախսերի անօրինական ֆինանսավորման  գործով, հայտնում է BFM TV-ն:

Պատիժը դեռ չի բարձրաձայնվել: Դատավորը շարունակում է կարդալ դատավճիռը:

Ինքը՝ Սարկոզին, ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը, նրան ներկայացնում է փաստաբան Թիերի Էրզոգը:

Հիշեցնենք, որ գործով դատական ​​նիստերը, որոնք ԶԼՄ-ներն անվանվել են Bygmalion՝ PR գործակալության անունով, որը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերել Սարկոզիի 2012-ի մայիսի 20-ից հունիսի 22-ն անցկացվող նախընտրական քարոզարշավին: Սարկոզին նիստերին եկել է միայն մեկ անգամ`ցուցմունք տալու համար:

Ըստ մեղադրող կողմի՝ քաղաքական գործչի շտաբը կեղծ հաշիվներ է օգտագործել գործակալության կազմակերպած հանդիպումների համար՝ նախագահական քարոզարշավի վրա ավելորդ ծախսերը թաքցնելու համար:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանականորեն: