Սարալանջի փողոցում բախվել են 2 BMW-ները, դրան...

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ս. Օրդուխանյանի վարած «BMW»-ում առաջացած անսարքությունը, ինչի հետևաքով վարորդը չի կարողացել կառավարել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW X3»-ին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթե թիթեղին, կոտրել այն և մասամբ հայտնվել փոսում:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: