Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, լրագրողներին երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ իհարկե կլինեն այդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է նա։