Քիչ առաջ Armdaily.am-ը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը գնել է «Beeline» ընկերությունը՝ 350 միլիոն դոլարով:
Politik.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել «Beeline» ընկերությունից: Հանրային կապերի բաժնից Politik.am-ին ասացին, որ իրենք նման տեղեկությունները չեն մեկնաբանում և մեզ ոչինչ չեն կարող ասել: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ տեղեկությունը սու՞տ է, ասացին, որ ընդհանրապես մեկնաբանություն չեն տալիս: