Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ղեկավարած մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, որևէ լարվածություն չկա: Նա մասնավորապես նշել է, որ առկա են բարդ բնակլիմայական պայմանները բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակը փոխվել է, տեղակայման պրոցես են իրականացնում, իսկ հայկական զինուժն էլ հետեւում է, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան: «Գեղարքունիքում Հայաստանի պետական սահմանը պահպանվել է, երկու հատվածում մերոնք պնդել են, որ իրենք պետք է հետ տեղակայվեն, խնդիրը կարգավորվել է: Բացարձակապես լարվածություն չկա»,- ասել է մարզպետ Սանոսյանը։ Մարզպետը նաեւ ասաց, որ Սոթքի հանքն աշխատում է, տեղի է ունեցել է 280 մարդու կրճատում:



