«Արմատ մեդիայի» լրագրողներին այս պահին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների։ Այս մասին NEWS.am—ին հայտնեցին «Արմատ մեդիայի» լրագրողները»։
Հիշեցնենք, որ հունիսի 5–ին, երբ իրավապահներն առգրավել են «Արմատ մեդիայի» համակարգիչները։ Գործակալության գլխավոր խմբագիր խմբագիր նելլի Ավետիսյանը հայտարարել էր, որ դրանք մոնտաժային համակարգիչներ են, և հիմա իրենք զրկվում են աշխատելու, ուղիղ եթեր տալու, տաղավարային հաղորդումներ պատրաստելու հնարավորությունից»։
Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի սեփականատերը «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանն է, որն ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվել է՝ հավաքներին մասնակցելու հարցում նյութապես շահագրգռելու և փողերի լցավման մեղադրանքով։ «Արմատ մեդիայում» խուզարկությունը կատարվել էր հենց այս գործի շրջանակներում։



