Սա չակերտավոր խաղաղություն է, եթե չզիջի Ադրբե...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Էկոնոմիկայի նախարարի այն խոսքը, որ «Հայաստանում թուրքական ընկերություններ վաղուց կան և որևէ խնդիր չկա դրա հետ կապված»։

«Այսինքն, դա նույնն է, ոնց որ ասես՝ դե միևնույն ա թմրամոլությունը կա, էնա օրինականացնենք, պրծնենք էլի, թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործումը»,- մեկնաբանեց Արթուր Խաչատրյանը։

«Պետք է պատրաստ լինել մեծ շուկա և փոքր շուկա հարաբերություններին։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջին հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, 2-րդը տեքստիլի վրա, բնագավառներ, որոնք մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի՝ հաշվարկ ներկայացնի, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա»,- ասաց նա՝ խոսելով Հայաստանում թուրքական ներդրումներից։