Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյութեի ընտրությունը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում հազիվ թե փոխի ՌԴ-ի հանդեպ դաշինքի թշնամական գիծը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Հազիվ թե այդ ընտրությունը որեւէ բան փոխի ՆԱՏՕ եւ Ատլանտյան դաշինքի անդամների գլխավոր գծում, որոնք թե՛ առանձին-առանձին, նկատի ունենք անդամ երկրներին, ԱՄՆ անմիջական ղեկավարությամբ, թե՛ միասին, որպես Հյուսիսատլանտյան դաշինք, աշխատում են Ռուսաստանի Դաշնության ռազմավարական ճնշման նպատակով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովն ընդգծել է, որ «ներկա պահին դա մեզ համար թշնամական դաշինք է»։
ՆԱՏՕ 32 երկրների դեսպանները Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում հաստատել են Ռյութեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաջորդ հինգ տարիների համար։



