Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի նավերը «Բաստիոն» ափամերձ հրթիռային համալիրների հաշվարկների հետ համատեղ Բարենցի ծովում պայմանական հակառակորդի նավային խմբավորման ոչնչացման զորավարժություն են անցկացրել, հայտնել են նավատորմի մամուլի ծառայությունից։
«Բարենցի ծովի ջրատարածքում տեղակայված Հյուսիսային նավատորմի նավային հարվածային խումբը հրետանային կայանքների համատեղ կրակով ոչնչացրել է թիրախները, որոնք նմանակում էին պայմանական հակառակորդի դեսանտային նավերը»,- ասվում է նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է Интерфакс-ը։



