Ամերիկյան՝ «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը»(ISW) իր ամենշաբաթյա զեկույցում անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրին, Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպմանն ու այդ ամենում ՌԴ դերակատարությանը։
Զեկույցում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանը շարունակում է ուղիներ փնտրել՝ հիշեցնելու Հայաստանին և Ադրբեջանին, որ Մոսկվայի ռազմական և դիվանագիտական ներկայությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է»: Ըստ զեկույցի հեղինակների՝ «Լավրովին հաջողվել է «սիրաշահել» Հայաստանին՝ նշելով «Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության» և «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման» կարևորությունը՝ աջակցելով այս հարցերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հռետորաբանությանը»։



