
Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ ուկրաինացի երեք երեխայի վերադարձրել է իրենց ընտանիք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք աշխատել երեխաներին Ռուսաստանում, Ուկրաինայում և երրորդ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ վերամիավորելու ուղղությամբ։ Մենք դա անում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Մոտ ապագայում երեք երեխա կվերամիավորվի իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում՝ երկու տղա՝ 8 և 15 տարեկան, և մեկ վեցամյա աղջիկ», - հայտնել է երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Նրա աջակցությամբ նաև Ուկրաինա է տեղափոխվել հաշմանդամություն ունեցող մի չափահաս։