Ռուսաստանում պայթեցրել են անօդաչու սարքեր արտ...

Եկատերինբուրգի մերձակայքում գտնվող Բոլշոյ Իստոկ ավանում անհայտ անձինք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա են պայթեցրել։ URA.RU-ի՝ արտակարգ ծառայությունների աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան պատկանել է «Ուրալդրոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության տնօրեն Վլադիմիր Տկաչուկին։

Տղամարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Նա ողջ է, քանի որ չէր հասցրել նստել մեքենան։ Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար»,- հայտնել է աղբյուրը։ Քննիչները քրեական գործ են հարուցել հանրավտանգ եղանակով սպանության փորձի հատկանիշներով։

Վլադիմիր Տկաչուկը հայտնի է որպես ռազմաճակատում լայնորեն կիրառվող «Ուպիր» անօդաչու թռչող սարքի ստեղծող։ Այս սարքերի արտադրությունը սկսվել էր 2022 թվականի սեպտեմբերին։