Ռուսաստանում կարգելափակվի VPN-ը

Մարտի 1-ից ամբողջ Ռուսաստանում կարգելափակվեն VPN-ի խոշորագույն ծառայությունները։
Այս մասին ասել է «Անվտանգ ինտերնետ լիգա»-ի տնօրեն Եկատերինա Միզուլինան, փոխանցում է Info24.ru-ն։

«VPN-ը, հատկապես անվճարը, ընդհանուր առմամբ դժոխքի պորտալ է,  քանի որ ձեր տվյալները անվերջ դուրս են մղվում ձեր սարքից: 

Իշխանությունները չեն կարողանա սահմանափակել բոլոր VPN-ները, սակայն կարգելափակեն ամենամեծ ծառայությունները»,- ասել է Միզուլինան։

Նախկինում Եվրամիությունն ընդլայնել էր պատժամիջոցների ցանկը։ 

Մասնավորապես, ԵՄ սանկցիաների տակ են ընկել Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ Եկատերինա Միզուլինան և նրա ղեկավարած կազմակերպությունը՝ «Անվտանգ ինտերնետի լիգա»-ն: