Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կհարձակ...

Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն «Dagens Nyheter» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, «կհարձակվի Ուկրաինայի վրա»։ 

«Իրավիճակն այնքան լուրջ է, որ մենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելու իրական ռիսկ ենք տեսնում։ Դա ազդում է մեր ամբողջ տարածաշրջանում լարվածության աճի վրա։ Մեր անվտանգության համար ավելի լուրջ սպառնալիք են Ռուսաստանի առաջ քաշած պահանջները»,- ասել է Լինդեն։

Նա նշել է, որ հավանական է համարում ոչ թե «Ուկրաինայի ամբողջական գրավումը», այլ «ռազմական հարձակումն», օրինակ, Դոնբասի շրջաններում, որոնք չեն  վերահսկվում Կիևի կողմից։

Լինդեն պնդել է նաև, որ Ռուսաստանի առաջ քաշած պահանջները կազդեն նաև Շվեդիայի անվտանգության վրա։

Միևնույն ժամանակ Շվեդիայի ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի  նկատմամբ սպառնալիքներ չկան։

«Ռուսաստանի համար էքսզիստենցիալ սպառնալիք չկա։ ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի մտնի ու գրավի Ռուսաստանը»,- ասել է նա։