Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ...

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը համաձայն չի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքի հետ` կապված արտասահմանցի խաղացողների քանակի հետ:

«Նախագահն ասել է, որ Ռուսաստանի առաջնությունում պետք է պահպանել լեգեոներների սահմանափակումը: Ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ: Ես իմ տեսակետն ունեմ այդ հարցում և չեմ թաքցնում այն», - «Спорт-Экспресс» թերթին ասել է երկրի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հավելենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է երկրի ֆուտբոլի միության կողմից արված առաջարկությունը` ըստ որի երկրի Պրեմիեր լիգայում պետք է հանել լեգեոներների սահմանափակումը:

Այժմ ռուսական ակումբները կարող են հայտավորել ընդամենը 8 արտասահմանցի ֆուտբոլիստ, ընդ որում ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնող երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի խաղացողները չեն դիտարկվում որպես լեգեոներներ: