Ռուս խաղաղապահներն Արցախում վնասազերծել են մո...

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ականազերծել ու մաքրել բնակավայրերը պայթյունավտանգ առարկաներից։ 

2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից գործողության անցկացման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 շինություն, այդ թվում՝ 27 սոցիալապես կարևորություն ունեցող օբյեկտներ, հայտնաբերվել ու վնասազերծվել է շուրջ 24 հազար պայթյունավտանգ առարկա: