Ալեն Սիմոնյանն ու Բելգիայի դեսպանը քննարկել ե...

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը և տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ են կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։