Ռուս-ադրբեջանական բախում է ուրվագծվու՞մ․ ինչո...

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Բաքվի հարցմանը՝ կապված Շուշիում «Իսկանդեր Մ»-երի կիրառման առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա ասել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն պատասխան նամակում հայտարարել է, որ չի արձանագրել Ղարաբաղում «Իսկանդերի» արձակում, սակայն սա ադրբեջանական կողմի նամակի ամբողջական պատասխանը չէ։ «Գլխավոր հարցը մեր նամակի կայանում է նրանում, որ արգելված մահաբեր «Իսկանդեր Մ»-ի հրթիռները հայտնվել են Հայաստանի ձեռքում։

Ի վերջո, դա անհնար է։ Դա կարելի է անել երկու ճանապարհով, կամ մաքսանենգությամբ կամ էլ միջազգային իրավունքի նորմերը խախտելուվ, քանի որ հայկական բանակը կարող է ունենալ միայն «Իսկանդեր Է», այսինքն՝ էքսպերտա-էքսպորտային տարբերակը»,- ասել է Ալիեւը։ Ակնհայտ է, որ Բաքուն դժգոհ է Ռուսաստանից եւ արդեն բավականին ժամանակ հակառուսական տրամադրությունները, որոնք առկա են Ադրբեջանում եւ ինչ խոսք նաեւ քաջալերվում են իշխող վարչախմբի կողմից, վկայում են այն մասին, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ բավականին սուր խնդիր է հասունանում։

Ակնհայտ է, որ Բաքուն ինչ որ բանից դժգոհ է, կամ վախեցած։ Կամ արդեն ժամանակն է եկել, որ Ալիեւը թողնի հաղթանակի էյֆորիան, եւ ըստ Ալեքսանդր Դուգինի ասածի, «վճարի հաղթանակի գինը», ընդ որում, դա այնքան բարձր գին է, որ Ալիեւը փորձում է խուսափել, կամ առեւտուր է անում այն նվազեցնելու համար, կամ էլ ինչ որ բան է փոխել ռեգիոնալ քաղաքական կամ գեոքաղաքական расклад-ում, ինչը բերելու է ներկա իրականության՝ հնարավոր է նույնիսկ արմատական փոփոխությանը եւ դա հունից հանում է Բաքվին, նաեւ վախեցնելով, թե այդ փոփոխությունը ինչքանով կշոշափի իրեն։

Այս համատեքստում զարմանալի չէ, որ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամներից «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը ներկայացնող Էրքին Գադրիլին կողմ է քվեարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու օգտին ԵԽԽՎ Իրավական կոմիտեի կողմից ընդունված բանաձեւին, որը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել Նավալնուն, նախքան ԵԽ Նախարարների կոմիտեի հերթական նիստը, որը լինելու է մարդու իրավունքների հետ կապված օրակարգով, ընթացիկ տարվա հունիսի 7-9-ը։