«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր առ այն, որ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Սուրեն Գասպարյանը հոկտեմբերի 29-ին հաղորդում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի, երկրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Կարապետյանի վերաբերյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրենց վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի հատկանիշներով։
Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021 թ․ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001 թ․ մարտի 13-ից մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը:
Սա ենթադրում է, որ իրավապահները Վաղարշապատում շուտով մասկի շոու պիտի սարքեն՝ Փաշինյանի սիրած ձեւով «ասֆալտին փռելու» ընդդիմադիր ուժի թեկնածուներին։
Նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում կալանավորելով վերջիններիս՝ իշխանությունը զրկելու է նրանց քարոզչություն իրականցնելու հնարավորությունից։
Ընտրությունների նախաշեմին ժողովրդին «կուտ տալու» համար ՔՊ-ն կրկին գործի է դնելու «ասֆալտին փռելու» օպերացիան՝ չեզոքացնլով իրենց համայնքներում հարգանք եւ վստահություն վայելող թեկնածուներին։
Առնվազն այս մասին է վկայում Խոյ խոշորացված համայնքի ընտրություններում նրանց ստացած քվեները։
Լիա Սարգսյան



