Զարմանալի չէ այն ամենը, ինչ կապված է Հայաստան...

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ըստ ադրբեջանի ԱԳ նախարար ջեյհուն բայրամովի բացահայտումների՝ 2020 թվականի հոկտեմբերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը և պահպանել Արցախի կարգավիճակը՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերի և ռուս խաղաղապահների ներկայությամբ առավել նպաստավոր դիրքերում, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո։

Ես իհարկե հակված չեմ “հալած յուղի” տեղ ընդունել դրա ասածները, բայց…

Սա զարմանալի չէ։

Ինչպես զարմանալի չէ նաև այն ամենը, ինչ կապված է Հայաստանի իշխանությունների «տարօրինակ» դիրքորոշման հետ՝ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում 2018 թվականից հետո։

Այս մասին միշտ էլ խոսվել է՝ որպես «թավշյա» իշխանությունների քաղաքականություն՝ զրոյական կետից «Արցախի հարցի» շուրջ։

Նոր բան չի ասվել՝ պարզապես որոշ դրվագները կասկածները կիսով չափ հաստատվել են։

Փոխում է արդյո՞ք դա հայ ժողովրդի ընկալումը Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ։

Իհարկե՝ ոչ։

Նրանք, ովքեր պատրաստ են փոխանակել իրենց Հայրենիքը թուրքական չոր հացի մի կտորի դիմաց, շարունակելու են իրենք իրենց ստել՝ հավատալով, թե կարելի է խաղաղություն հաստատել թուրքական գազանի հետ։

Իսկ նրանք, ովքեր վաղուց ամեն ինչ հասկացել էին, այդ «կիսաթուրք» նախարարի բացահայտումները առանձնապես չեն հետաքրքրի»։