Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունա...

ԱՄՆ-ն իրեն համարում է միակ երկիրը, որը կարող է ավարտել Ուկրաինայում հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մենք կարծում ենք, որ այժմ, և, կարծում եմ, ռուսները նույնպես կհամաձայնեն դրա հետ, մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որն ի վիճակի է ստանձնել նման դեր և փորձել վերջ դնել դրան»,-Մանիլայում լրագրողներին ասել է Ռուբիոն։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումը համաձայնեցված է և նախատեսված է հինգշաբթի՝ օրվա առաջին կեսին։

«Հանդիպումը արդեն համաձայնեցված է։ Երեկ ընդունելության ժամանակ կարճ զրույց ունեցանք Մարկո Ռուբիոյի հետ և վերահաստատեցինք, որ այն կկայանա վաղը (հինգշաբթի)՝ օրվա առաջին կեսին։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենանք ձեզ տեղեկացնելու մեր տպավորությունների մասին»,-ասել է  Լավրովը: