Ռուբենի՝ Արցախ տեղափոխվելու, անվտանգության և...
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունել եմ անվանի բարերար, իմ հարգարժան ընկեր Ռուբեն Վարդանյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ռուբենի՝ Արցախ տեղափոխվելու, Արցախի անվտանգության և զարգացման ապահովման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել:
Կարծում եմ՝ Հայրենիքի համար այս ծանր ժամանակահատվածում հայ մարդու նման նախաձեռնությունը արժանի է միմիայն հարգանքի: Ուստի, հանդիպման նպատակն առաջին հերթին նրա այդ վճռական քայլը ողջունելն էր, իսկ մտերմիկ զրույցի ընթացքում քննարկել ենք Արցախի համար օգտակար ու պահանջված մի շարք ծրագրեր, որոնց շուրջ կծավալվի մեր առաջիկա համագործակցությունը…»,-գրել է Արցախի նախագահը։