Աբրահամյան․ «Խաղաղություն՝ առանց զիջումների»...

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ը փոքր հաջողություն արձանագրեց առ այն, որ կառավարության ղեկավարն իր պատասխաններով ամեն կերպ փորձում էր պաշտպանել և արդարացնել Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

«Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ չի պատրաստվում օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում ադրբեջանցի զինծառայողին արտահանձնել Ադրբեջան։ Իրավիճակն այնպիսին է, որ Ալիևը շարունակում է զիջումներ պահանջել Հայաստանից, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ: Հայաստանի կառավարության ղեկավարը թուլացնում է Հայաստանը ներսից, իսկ Ալիևը՝ դրսից։

Շաքիի դեպքը փորձություն էր Ադրբեջանի կողմից, և Նիկոլ Փաշինյանը դա ձախողեց։ Բոլոր դեպքերում մենք հետամուտ ենք լինելու, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի։ Շուտով հանդես ենք գալու «Խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագրով, որի մասին կհայտնենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է նա: