ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայում գունավոր...

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայում գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձի մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տրամաբանությունն այստեղ պարզ է: Վաշինգտոնն այն փորձարկել է իրեն ոչ հարմար ռեժիմների նկատմամբ »,-ասվում է հայտարարության մեջ:  

Նշվում է, որ նախ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում, ապա խնդիրներ է առաջացնում, ինչի պատճառով հասարակությունում լարվածություն է ստեղծվում, եւ աճում են ընդդիմադիր տրամադրությունները: