ՔՏՀԱ տեսչական մարմինն Աջափնյակ վարչական շրջան...

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից,  ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու համար դիտարկել են Աջափնյակով կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց:

Արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում. վարորդների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի: