Եվրոպական կենտրոնական բանկի տնօրեն Քրիստին Լագարդը մտադիր է հրաժարական տալ 2027 թվականի փետրվարի 7-ին: Այս մասին նա տեղեկացրել ՝ X-ի իր էջում:
«Ես նոր տեղեկացրի իմ գործընկերներին այն մասին, որ 2027 թվականի փետրվարի 7-ին կլքեմ ԵԿԲ նախագահի պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս ճանապարհին անցած յոթ տարիների ընթացքում»,- գրել է նա :
Լագարդը գլխավորում էր ԵԿԲ-ն 2019 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա լիազորությունների ժամկետը լրանում էր 2027 թվականի հոկտեմբերի վերջին:
Ավելի վաղ Լագարդի՝ հրաժարական տալու որոշման մասին հայտնել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան:



