Եվրոպան կանգնած է նոր էներգետիկ ճգնաժամի առաջ...

 Եվրամիության էներգետիկայի նախարարները հոկտեմբերի 29-ին հավաքվել են Լյուքսեմբուրգում՝ քննարկելու նավթի և գազի գների կտրուկ աճն ու ձմռանն ընդառաջ էներգամատակարարումների անվտանգությունը։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ շուրջ 50 միլիոն եվրոպացի արդեն չի կարողանում բավարար չափով ջեռուցել իր բնակարանը։

Եվրոպայում գազի մեծածախ գինը հասել է 100 եվրոյի՝ մեկ մեգավատտ-ժամի դիմաց, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականից ի վեր։ Էներգակիրների թանկացումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմով և միջազգային մատակարարումների խափանումներով։

Միաժամանակ Եվրամիության գազապահեստարանները լցված են 75 տոկոսով՝ նախորդ տարվա 83 տոկոսի փոխարեն։ Եվրոպական երկրները քննարկում են հարկերի նվազեցման և ռազմավարական նավթային պաշարների օգտագործման հնարավորությունները։