Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած հայցի քննությունը, որով պահանջվում է արգելել հինգ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։
Հոկտեմբերի 29-ին դատական գործընթացը շարունակվում է ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» միավորման ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ընդդիմադիր գործիչները պնդում են, որ հայցը քաղաքական բնույթ ունի և ուղղված է երկրում բազմակուսակցական համակարգի սահմանափակմանը։ Իշխանական կողմը հիմնվում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա քաղաքական ուժի գործունեությունը քննած խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունների վրա։ Դատարանի վերջնական որոշումը դեռ հրապարակված չէ։



