Հյուսիսային Կորեան ավելի քան 10 փոքր հեռահարո...

Հյուսիսային Կորեան մեկ տասնյակից ավելի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։

Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Վոնսան քաղաքի շրջանից, հոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով 12:30-ին։ Ներկայում անցկացվում է դրանց թռիչքի հեռահարության և այլ բնութագրերի վերլուծություն, գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

Շտաբում հայտարարել են, որ ուժեղացրել են հնարավոր լրացուցիչ արձակումների նկատմամբ հսկողությունը՝ դրա հետ մեկտեղ պահպանելով հուսալի պաշտպանական դիրքը՝ ԱՄՆ-ի և Ճապ