Քննարկվել են Սահմանադրությունը խախտելու հերթա...

ԱԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․

«2021 թվականի սեպտեմբերի 30-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակվել նրա և Ազգային ժողովի նախագահի հանդիպման մասին։ Հաղորդագրության տեքստը վկայում է այդ հանդիպման դատարկ ու անբովանդակ լինելու մասին։

Միակ ուշագրավ արձանագրումն այն է, որ նշվում է, որ «Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր»։

Փաստորեն, իշխանության մարմինները փոխհարաբերությունները, որոնք հստակ կերպով սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, դարձել են երկու պաշտոնյանների քննարկման առարկա։ Այսպիսով՝ պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանի ներկա իշխանության տարբեր մարմիններ ինչպես են քննարկումների արդյունքում որոշում խախտել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որի բազմաթիվ դրսևորումների ականատեսն ենք եղել վերջին երեք տարում։

Ժամանակին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը մի Facebook-յան գրառում կատարեց Հանրապետության նախագահի հետ հանդիպման մասին, որից անմիջապես հետո Արմեն Սարգսյանը, իր կամքին հակառակ և օրենքի խախտումով, ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց իշխանության նախընտրելի քաղաքական գործիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Քանի որ Ազգային ժողովի կողմից հակասահմանադրական և հակաժողովրդավարական ճանապարհով ընդունված, տեղական իշխանությունների նկատմամբ կենտրոնական իշխանությունների տոտալ վերահսկողություն հաստատելուն միտված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին» հապճեպ ըդնունված օրենքն ուղարկվել է Հանրապետության նախագահի ստորագրության, ապա կարելի է ենթադրել, թե որն է եղել քննարկման հիմնական և պաշտոնական լրատվությունից դուրս մնացած հարցը, որի շուրջ քննարկվել են Սահմանադրությունը խախտելու հերթական մեխանիզմները»։