Լյուքսեմբուրգում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հանդիպումը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։ Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական են, ինչն իր արտահայտությունն է ստանում իրականացվող համատեղ ծրագրերում, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության և դիմակայության զարգացման Լյուքսեմբուրգի աջակցության մեջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը վերաբերող հարցերի, մասնավորապես նոր, ավելի հավակնոտ ռազմավարական օրակարգի իրականացմանն ուղղված մեխանիզմների արդյունավետ կիրառմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել զարգացնել տարբեր ձևաչափերում:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:



