ԵՄ-ն ամրապնդում է հանրային վստահությունը Հայա...

Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի ժողովրդավարական զարգացման վստահելի գործընկերը։ Այս մասին նշված է ԵՄ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացում» նախաձեռնությունը, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի և «International IDEA»-ի կողմից, շոշափելի քայլ է՝ ուղղված 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և դրանից հետո ընտրությունների նախապատրաստվածության ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդմանը:

Նախաձեռնությունը փոխլրացնում է միջազգային գործընկերների կողմից իրականացվող ավելի լայն շրջանակի համակարգված ջանքերը՝ նպատակ ունենալով աջակցել վստահելի, թափանցիկ և ներառական ընտրությունների անցկացմանը, նաև ամրապնդել հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ։

Ընտրական ռիսկերի կառավարման թեմայով աշխատարանի բացումը կարևոր քայլ է Հայաստանի ընթացիկ ընտրական պատրաստությունների շրջանակում։

Մեր գոհունակությունն ենք հայտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ կառուցողական համագործակցության և հանձնառության համար, և «International IDEA»-ին և ՄԱԶԾ-ին՝ ընտրական աջակցության նախաձեռնության շրջանակում ցուցաբերվող արժեքավոր գործընկերության համար»,-նշված է հաղորդագրության մեջ: