Դեսպան Ղևոնդյանը ներկայացրել է Ղրղզստանում ռա...

Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գնդապետ Տալայբեկ Շարշեևի հետ։

Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է,  որ հանդիպման ընթացքում դեսպան Ղևոնդյանը ներկայացրել է Ղրղզստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանին։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղրղզստանի պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ փոխգործակցության արդի իրավիճակի և վերջինիս զարգացման հետագա հեռանկարների շուրջ, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։