Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհա...

Դինամո մարզադաշտում տեղի է ունեցել քիք բոքսինգի 2024 թվականի Հայաստանի պատանիների երիտասարդների ու մեծահասակների առաջնությունն՝ այս տարի վերջինը:

Առաջնության հաղթողներն ու լավագույն մարզիկները կընդգրկվեն հավաքականի՝ 2025 թվականի կազմում՝ մասնակցելով աշխարհի, Երվրոպայի ու միջազգային այլ մրցաշարերի:

Այս տարվա մանկապատանեկան հավաքականը վերջերս է վերադարձել Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունից: Պատանիները 3 մեդալ են հայրենիք բերել՝ ոսկի, արծաթ ու բրոնզ:

Տեղի ունեցավ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած պատանիների պարգևատրման արարողությունը: Նրանք պարգևատրվեցին դրամական պարգևներով և գավաթներով:

Հաղթողներին պարգևատրեց Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը: Ֆեդերացիայի կողքին լինելու ու հետևողական վերաբերմունքի համար մեդալ ստացավ նաև ինքը՝ ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը՝ Ազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգև մեդալով:

Մանրամասները՝ տեսանյութում: