Քենեդի կրտսերը Բայդենի քաղաքականությունը միջո...

ԱՄՆ նախընտրական մրցավազքի նախկին մասնակից Ռոբերտ Քենեդի կրտսերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունն անվանել է միջուկային կործանման բաղադրատոմս։ Այսպես է նա մեկնաբանել երեքշաբթի օրը հանրապետական ​​և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի հեռուստաբանավեճը։

«Թրամփը մի միտք է հայտնում, որը, հուսով եմ, բոլորը կլսեն. Ռուսաստանը միջուկային զենք ունի: Առավելագույն առճակատման, Ռուսաստանի նվաստացուցիչ պարտության և ռեժիմի փոփոխության  միտված Բայդենի վարչակազմի քաղաքականությունը միջուկային կործանման բաղադրատոմս է»,- գրել է նա X-ում։