
«1998 հաստիք էր, երբ մենք «Ելք» խմբակցությամբ եկանք քաղաքապետարան և ասացինք՝ ուռճացված է այդ հաստիքացուցակները, ամբողջ խմբակցությամբ դեմ քվեարկեցինք: Հիմա Հայկ Մարությանը բերել է 2124,5 հաստիք ու ասում է՝ սա օպտիմալն է»: Այս մասին հայտարարել է Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նա ասել է, որ ի պատասխան ավել հաստիքների մասին իրենց դիտարկումների՝ Երևանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներն ասել են, որ դա անհրաժեշտություն է: Շարունակելով հաստիքների թեման՝ Խաժակյանը խոսել է դրանց ավելացման հետևանքով քաղաքի բյուջեին հասցվող վնասների մասին:
«Քաղաքի վրա այս բեռն ավելանում է 2 մլրդ դրամով: Որպեսզի դուք պատկերացնեք, թե 2 մլրդ դրամը քաղաքի համար ինչ է… Օրինակ` 2 մլրդ դրամով քաղաքում կարելի է իսպառ լուծել այս պահին եղած 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման խնդիրը, որովհետև մի շենքը կարելի էր կառուցել, օրինակ` 1.5 մլրդ դրամով»,- ասել է նա: