Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Ազատագրում» շարժման մի խումբ անդամներ այսօր՝ մարտի 17–ին, անհնազանդության ակցիա են իրականացրել՝ փակելով Երեւանի Պռոշյան փողոցը։
Նրանք փորձել են կանգնեցնել երթևեկությունը, սակայն որոշ վարորդների հաջողվել է շրջանցել ցուցարարներին։
Ի վերջո ժամանել են ոստիկանները, որոնք բացել են փողոցը՝ դուրս բերելով ցուցարարներին։



