Քանի դեռ Իրանը չի համաձայնել գործարք կնքել ԱՄ...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ քանի դեռ Իրանը չի համաձայնել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, Իրանի համար վնասն աճելու է ամեն օր: Այս մասին Մանիլայում նախարարական միջոցառումների շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Առայժմ այնպես է երևում, որ նրանք պատրաստ չեն գործարքի։ Հետևաբար, նրանք շարունակելու են գին վճարել դրա համար, և ամեն գիշեր այդ գինը դառնում է ավելի ու ավելի բարձր։ Միգուցե մի քանի օրից նրանք պատրաստ լինեն գնալու գործարքի»,- ասել է Ռուբիոն:

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը երբեք նպատակ չի դրել Իրանի դեմ գործողություններում փոխել իշխանությունը, նրանց գլխավոր խնդիրը Թեհրանի կողմից միջուկային զենք ունենալու թույլ չտալն է։ 

«ԱՄՆ-ը ձգտում է Իրանի ապամիջուկայնացմանը, որպեսզի նա երբեք միջուկային զենք չունենա։ Մենք երբեք չենք ասել, թե մեր նպատակը իշխանափոխությունն է»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ ամերիկյան զինվորականները կենտրոնացել են Իրանի ռազմական ներուժի ոչնչացման վրա։