Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ և հայտարարել մի շարք կադրային փոփոխությունների մասին, հայտնում է «Ведомости»-ն։
Փոփոխությունները վերաբերում են սպառազինությունների և թիկունքի կառավարման համակարգին։ Նշանակվել են «Կենտրոն» և «Արևելք» զորախմբերի նոր հրամանատարները, ինչպես նաև ձևավորվող Անօդաչու համակարգերի զորքերի ղեկավարը։
Պուտինը նշել է, որ Պաշտպանության նախարարությունում ավարտին է հասցվում սպառազինության հետ կապված բոլոր հարցերը մեկ պատասխանատուի ձեռքում կենտրոնացնելու աշխատանքները։ Այս ուղղությամբ փոխնախարար է նշանակվել զորախմբերից մեկի նախկին ղեկավար Ալեքսանդր Սանչիկը։
Այժմ նույն սկզբունքով ստեղծվել է թիկունքի բոլոր ծառայությունները միավորող պաշտոն, որի պատասխանատու է նշանակվել Վալերի Սոլոդչուկը։
ՌԴ նախագահի խոսքով՝ «Կենտրոն» զորախումբն իրականացնում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գրավման կարևորագույն առաջադրանքները։ Դրա հրամանատարությունը հանձնարարվել է «Արևելք» զորախմբի նախկին ղեկավար Անդրեյ Իվանաևին։
«Արևելք» զորախմբի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն զորախմբի շտաբի պետ Պյոտր Բոլգարևը։
Պուտինը հիշեցրել է նաև նոր զորատեսակ՝ Անօդաչու համակարգերի զորքեր ստեղծելու որոշման մասին։ Այս ուղղության ղեկավարումը վստահվել է «Կենտրոն» զորախմբի նախկին ղեկավար Դենիս Լյամինին։



