Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են Բելառուսու...

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Բելուռասում եւ արտաքին աշխարհում, հատկապես՝ արեւմտյան ուղղությամբ:

ԲԵԼՏԱ-ն, հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Այս կապակցությամբ նախագահները պայմանավորվել են, որ Բելառուսի քաղաքացիները ինքնակամ մասնակցեն կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի Դաշնությունում արտադրված պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլին: Նաեւ Բելառուսը կդառնա առաջին երկիրը, որին կմատակարարվի այս պատվաստանյութը: