ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Խոր ցավակցություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ դարձան, Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին այս տարերային աղետի հետևանքները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել և ասել, որ նա հանձնարարում է երկրի իրավասու գերատեսչություններին ընդունել ռուս փրկարարների օգնությունը, հայտնել են Կրեմլից։



