Պտտահողմի պատճառով Չիկագոյի Օհեյր օդանավակայա...

Չիկագոյի Օհեյր միջազգային օդանավակայանում պտտահողմն ազդել է հարյուրավոր չվերթների վրա, իսկ ուղևորները ստիպված են եղել պատսպարվել։ Այս մասին հաղորդում է Associated Press  գործակալությունը։

Օդանավակայանից մեկնել պատրաստվող 173 թռիչք չեղարկվել է, ավելի քան 500 թռիչք՝ հետաձգվել։ Վնասվել են Օհեյր օդանավակայանի մոտ գտնվող պահեստներ։

Պտտահողմը նաև ծառեր է տապալել, վնասել է էլեկտրալարեր։ Տարածաշրջանում ավելի քան 10 հազար մարդ զրկվել է էլեկտրական հոսանքից։

Պտտահողմը Չիկագոյի օդանավակայանին է հասել հուլիսի 12-ի երեկոյան։ Ըստ Ազգային օդերևութաբանական ծառայության՝ այն շարժվել է դեպի Միչիգանի հարավ-արևմուտք։ Հուլիսի 13-ի առավոտյան Միչիգան, Ինդիանա և Օհայո նահանգներում պտտահողմի վերաբերյալ նախազգուշացում է տրվել։