
Հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Հարություն Գ․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և 66-ամյա Հունան Կ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Հակոբ Գ․-ն և Հարություն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։