Փրկարարները վիրավոր արագիլին վիրակապել են եւ...

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20։56-ին, Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վիրավոր արագիլ է հայտնաբերել և մոտեցրել հրշեջ-փրկարարական ջոկատ․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները վիրակապել են վիրավոր թռչունին և հանձնել կենդանաբանական այգու աշխատակցին։