
Հուլիսի 17-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է արտահոսք, իսկ բնակիչներից մեկը գտնվում է տան տանիքում և չի կարողանում իջնել:
Փրկարարները բնակչին իջեցրել են տանիքից և տեղափոխել անվտանգ տարածք, ինչպես նաև միջանցքից դուրս են բերել գազի բալոնը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել է միջանցքը՝ գույքով։
Տուժել է մեկ այլ բնակիչ, ով հոսպիտալացվել է։