Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 28...
Հունվարի 30-ին՝ ժամը 06։36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 1 կմ) արգելափակումից դուրս են բերել ավտոբուս (28 ուղևոր) և բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:
 
Փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն։