Պորտուգալիայի նախագահին դուրս են գրել հիվանդա...

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան դուրս է գրվել հիվանդանոցից այն բանից հետո, երբ հուլիսի 5-ին միջոցառման ժամանակ կորցրել էր գիտակցությունը: Այս մասին հաղորդում է ТАСС-ից։

«Ես ինձ լավ եմ զգում», - 74-ամյա նախագահի խոսքերն է մեջբերել EFE գործակալությունը։

Դե Սոզան հայտնել է, որ բուժհաստատությունում ստիպված է եղել երկու անգամ անալիզներ հանձնել։ Նախագահը տեղի ունեցածը պայմանավորել է ճնշման անկմամբ։

Նա գիտակցությունը կորցրել է հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող համալսարաններից մեկն այցի ժամանակ։ Որպես նախազգուշական միջոց՝ Ռեբելու դե Սոզան տեղափոխվել է հիվանդանոց։

Նա Պորտուգալիայի նախագահի պաշտոնն զբաղեցնում է  2016 թվականից: