Լոգիստիկ օբյեկտների աշխատակիցներին արգելվում...

Wildberries-ի լոգիստիկ օբյեկտներում բջջային սարքերի օգտագործման կարգը մնում է անփոփոխ։ Սահմանված անվտանգության պահանջներին համապատասխան թույլատրվում է ներս բերել տեսախցիկ չունեցող կոճակով հեռախոսներ։ Դրա մասին ТАСС-ին հայտնել են Wildberries և Russ (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Wildberries-ի լոգիստիկ օբյեկտների աշխատակիցներին արգելվել է սմարթֆոններ բերել աշխատավայր, և նրանց թույլատրվում է օգտվել միայն կոճակով բջջային հեռախոսներից։

«Օբյեկտներում գործող կարգը մնում է նախկինը. տեսախցիկով չհագեցված կոճակով բջջային հեռախոսները, ինչպես նախկինում, թույլատրվում է ներս բերել՝ սահմանված անվտանգության պահանջներին համապատասխան»,- մեկնաբանել են RWB-ում։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված պահանջները լոգիստիկ օբյեկտների տարածքում չարտոնված լուսանկարահանումն ու տեսանկարահանումը կանխելուն ուղղված լրացուցիչ անվտանգության միջոցներից մեկն են։