ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավո...

ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Այդ հարցի վերաբերյալ որոշումը, եթե անհրաժեշտ լինի, կկայացվի կոնսենսուսով»,- գործակալության հետ զրույցում նշել է Վասիլևը։