Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուս...

Օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դատարան են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու դատական դեպարտամենտի պաշտոնյաները։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում փախուստի դիմած անձի ինքնությունը։